• կտրվեք քաղաքի աղմուկից եվ ձեր հանգիստը վայելեք ստեփանավանի «սոճուտ» հանգստյան տանը

  • լոռու շքեղ բնությունը,
    Հիասքանչ տեսարանները եվ
    մաքուր օդը լիարժեք
    կդարձնեն ձեր հանգիստը 

  • բացահայտեք Սոճու անտառների առողջարար ազդեցությունը եվ վերագտեք ձեր կապը բնության հետ

  • Մեր մասին

    1955թ-ին հիմնադրված «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում՝ եղևնիների և սոճիների բնական անտառի սրտում։

     

    Հանգստյան տան հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Դենդրոպարկը, որտեղ հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու հրաշալի բնությունը։

     

    «Սոճուտ» հանգստյան տունն առաջարկում է օգտվել հարմարավետ և գեղեցիկ կահավորված 46 համարներից, ռեստորանից, բարից, կոնֆերանսների դահլիճից, շոգեբաղնիքից, ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտերից և ժամանցի այլ հնարավորություններից՝ Ձեր հանգիստն ավելի հետաքրքիր ու լիարժեք դարձնելու համար։

    ԺԱՄԱՆՑ

    «Սոճուտ» հանգստյան տան հյուրընկալ և սիրալիր անձնակազմն անում է ամեն ինչ հյուրերի ժամանցն անմոռանալի դարձնելու համար՝ պարբերաբար կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, տոնակատարություններ և խաղեր։ 

     

    Հատկապես անմոռանալի են Նոր Տարվան, հայկական ավանդական Խաղողօրհնեքին և միջազգային տոներին նվիրված միջոցառումները՝ թե′ մեծերի, և թե′ մեր փոքրիկ հյուրերի համար։

     

    Սպորտի, երաժշտական և կինոաշխարհի նշանակալի միջոցառումների ընթացքում իրականացվում է դրանց օնլայն հեռարձակում՝ զուգակցված թեմատիկ մենյուով:

    Սենյակներ

    Հյուրերին առաջարկվում են սիրով ձեավորված, ժամանակակից և գեղեցիկ կահավորված տարբեր հարմարավետության 46 սենյակներ: Օրվա ընթացքում առողջ սնունդ, ջերմ մթնոլորտ և բարեհամբույր անձնակազմ։

    Հատուկ առաջարկներ

    «Սոճուտ» հանգստյան տանը պարբերաբար գործում են զեղչեր և առաջարկվում հատուկ փաթեթներ` Հայաստանում հանգիստն ավելի հասանելի դարձնելու համար։

    ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ

    • Սյուզի Միքայելյան

      «Շնորհակալություն գեղեցիկ ու հաճելի մթնոլորտի համար, որ ապահովված է «Սոճուտ»-ի դռներից ներս մտնողներիս համար: Հրաշալի միջավայր, համեղ խոհանոց, տրամադրող մթնոլորտ ու նմանը չունեցող սպասարկող անձնակազմ»:

    • Ռաֆ Թերեկյան

      «Վաղուց այսքան լավ չէի հանգստացել Հայաստանում, ամեն ինչ շատ սիրուն էր, շատ համով ու կազմակերպված։ Ու ամենակարևորը, որ շատ քիչ վայրերից է, որ եղածով չեն բավարարվում, փորձում են ավելի կատարելագործվել»։

    • Անուշ Օրբելյան - Պետրոսյան

      «Հանգստացել ենք ընտանիքով, փոքր՝ 3 տարեկան թոռնիկիս հետ։ Ջերմ, հոգատար վերաբերմունք, տնական, շատ առատ ու համեղ ուտելիք, մաքուր օդ, հրաշք բնություն»։

    Copyright © 2019 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են