• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
SOCHUT
hy
  • en
  • ru
SOCHUT
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

+374 95 41 11 88

hy
  • en
  • ru

ՄԵՐ ՄԱՍԻՆ 

Հանգիստը կարևոր է, դրա կազմակերպումն՝ է′լ ավելի կարևոր և պատասխանատու։ «Սոճուտ» հանգստյան տանը մենք գտել ենք Ձեր լիարժեք հանգիստի բանաձևը։

Տասնամյակների պատմություն ունեցող առողջարանը մինչ այսօր սիրով ընդունում է բոլորին, ովքեր ցանկանում են լինել առողջ, ունենալ կատարյալ հանգիստ և մոտ լինել բնությանը։

2013թ.-ին հիմնովին վերանորոգվելուց հետո «Սոճուտ»-ը համարվում է Ստեփանավանի լավագույն հանգստյան տներից մեկը՝ շնորհիվ իր բացառիկ բնակլիմայական պայմանների, տարիների փորձի և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։

ԱՄՐԱԳՐԵԼ
694-1522261740polaroid-1-15438330182396.png

Ինչու՞ «Սոճուտ»

Հանգստյան տունը շրջապատված է սոճիների անտառով, որտեղ օդը առավելագույնս զերծ է փոշուց և վնասակար նյութերից, հագեցած է ֆիտոցիդներով և օզոնով: Այն օժտված է բուժական հատկություններով և նպաստավոր է հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար:  

Սոճիների անտառի օդն օգնում է բարելավել շնչառությունը, վերականգնել աշխատունակությունն ու դրական է ազդում սիրտ-անոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակի վրա: 

Գարնան վերջին ամիսներին «Սոճուտ» հանգստյան տանն ու Դենդրոպարկում տեղի է ունենում սոճիների «փոշոտում»։ Բնության այս յուրահատուկ երևույթն ունի կազդուրիչ հատկություն և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: 

Սոճու «ծաղկման փոշին» օժտված է յուրահատուկ բուժական հատկություններով: Այն վերականգնում է շնչառական ուղիների լորձաթաղանթը և զգալիորեն նվազեցնում շնչառական հիվանդությունների կրկնման հավանականությունը։ Նման պայմանները հիանալի են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և գնահատում կատարյալ հանգիստը բնության գրկու

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Սոճուտ» մանկական առողջարանը հիմնադրվել է 1955թ.-ին: Այն հանդիսացել է համամիութենական նշանակության մանկական առողջարան՝ նախատեսված թոքային քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների համար: 

Երեխաներն այստեղ անցնում էին համալիր հետազոտություն  և ստանում համապատասխան բուժում՝ առանց կտրվելու ուսումնական պրոցեսից: Նրանց համար կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, մրցույթներ և էքսկուրսիաներ:

699-1.png

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

«Սոճուտ» հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Դենդրոպարկը: Այն պաշտոնապես կոչվում է «Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի»՝ 1931թ.-ին այն հիմնադրած լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի պատվին։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա՝ բաղկացած բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ 

Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Գտնվելով ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա՝ այն հիրավի բացառիկ է իր տեսակով։ Դենդրոպարկին առանձին գեղեցկություն են հաղորդում ծաղկազարդ կամարները, վարդերի բացատը, կալիֆորնիական սեքվոյաները, հոսող առվակն ու հրաշագեղ մշտադալար ծառերը:

1998 թվականից տարածքը հանդիսանում է հատուկ պահպանման գոտի։

«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել Դենդրոպարկում, վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդը և զմայլվել հազվագյուտ տեսակի ծառատեսակներով և բույսերով:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Copyright © 2019 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ԳԼԽԱՎՈՐ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՄԱՐՆԵՐ
  • ԼՅՈԻՔՍ
  • ԴԵԼՅՈԻՔՍ
  • ՍՏԱՆԴԱՐՏ
  • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
  • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵՍՏՈՐԱՆ
  • ԲԱՐ
  • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
  • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
  • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
  • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
  • ԱՐԴՎԻ
  • ՀԱՂՊԱՏ ԵՎ ՍԱՆԱՀԻՆ
  • ԼՈՌԻ ԲԵՐԴ
  • ՕՁՈՒՆ
  • ՔՈԲԱՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Copyright © 2020 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են