• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
SOCHUT
hy
  • en
  • ru
SOCHUT
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՀԱՄԱՐՆԵՐ
    • ԼՅՈԻՔՍ
    • ԴԵԼՅՈԻՔՍ
    • ՍՏԱՆԴԱՐՏ
    • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՌԵՍՏՈՐԱՆ
    • ԲԱՐ
    • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
    • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
    • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
    • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

+374 95 41 11 88

hy
  • en
  • ru

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու Լոռու գեղատեսիլ բնությունը Հայաստանի ամենագեղեցիկ և հեքիաթային վայրերից մեկում՝ Դենդրոպարկում:

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ

«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու Լոռու գեղատեսիլ բնությունը Հայաստանի ամենագեղեցիկ և հեքիաթային վայրերից մեկում՝ Դենդրոպարկում:

Դենդրոպարկ լատիներենից թարգմանած նշանակում է ծառայգի: Այգու տարածքի 17.5 հեկտարը  բնական անտառ է, իսկ 15 հեկտարը՝ զարդանախշերով ծառեր։ Այն Հարավային Կովկասի առաջին անտառային ծածկույթն է, որը ձևափոխվել է զբոսայգու: Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, իսկ միջազգային ծրագրերի շրջանակում նաև աշխարհի այլ երկրներից: Ընդհանուր առմամբ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ: Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ, այդ թվում՝ փշատերև և մշտադալար  ծառեր: 

 

Տարվա բոլոր եղանակներին Դենդրոպարկը գեղեցիկ է ու հրապուրիչ: Դենդրոպարկը կատարյալ վայր է ընտանիքով և մտերիմներով հանգստանալու համար: Կարելի է ժամերով շրջել ու չձանձրանալ այս դրախտային վայրում:

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:

Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:

Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:

Արդվի

Արդվի գյուղը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր ձախափնյա սարավանդում, անտառապատ լեռան ստորոտում։ Այստեղ է գտնվում VIII-XVII դարերում կառուցված Արդվինի Սուրբ Հովհաննես, Սրբանես վանքը:

Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթող, տնտեսական և բնակելի շինությունների փլատակներ։ 

 

Այստեղ է թաղված հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին: Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Հ. Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքը՝ որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր։

Արդվիում է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

 

Հաղպատ և Սանահին

Հաղպատը հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր է։ Այն հիմնադրվել է 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` 976-991թթ.-ին։ 

XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը, որտեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։

 

Սանահին վանական համալիրը X–XIII դարերում հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է եղել: Հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է 4-րդ դարում: Մեզ հասած համալիրը 966 թ-ին հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը: Վանքի գլխավոր տաճարը Ամենափրկիչ եկեղեցին է, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։

Հաղպատը և Սանահինին հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ և ամեն տարի գրավում բազմաթիվ միջազգային զբոսաշրջիկների և տեղացիների։

Լոռի Բերդ

Լոռի կամ Լոռե բերդը միջնադարյան անառիկ ամրոց է, որը գտնվում է Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից ժամանակին բերդն անմատչելի են դարձրել։

 

Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես 1005-1020 թթ.-ին։ 1065 թվականին Կյուրիկե Ա-ն Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Միջնադարյան Հայաստանում Լոռին եղել է խոշոր առևտրաարհեստագործական կենտրոն՝ կապված Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ:

Օձուն

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 303-313 թթ.-ին Տրդատ ΙΙΙ թագավորի կողմից և օծվել Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը՝ Թովմասը: Նա օծել է քահանաներ և եպիսկոպոսներ եկեղեցու տեղում (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը:

Քոբայր

Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Ժամանակին վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից՝ շրջապատված պարսպապատերով: 

 

Քոբայրի վանքը առավելապես հայտնի է եղել իր յուրօրինակ որմնանկարներով, որոնք զարդարել են նրա շինությունները։ Ցավոք պահպանվել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։

 

+374 95 41 11 88

hy
  • en
  • ru

Copyright © 2019 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ԳԼԽԱՎՈՐ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՄԱՐՆԵՐ
  • ԼՅՈԻՔՍ
  • ԴԵԼՅՈԻՔՍ
  • ՍՏԱՆԴԱՐՏ
  • ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ
  • ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՅՈՒԹ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵՍՏՈՐԱՆ
  • ԲԱՐ
  • ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
  • ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
  • ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ
  • ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
  • ԱՐԴՎԻ
  • ՀԱՂՊԱՏ ԵՎ ՍԱՆԱՀԻՆ
  • ԼՈՌԻ ԲԵՐԴ
  • ՕՁՈՒՆ
  • ՔՈԲԱՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Copyright © 2020 Սոճուտ. Բոլոր իրավունքները պաշտպանված են