ՌԵՍՏՈՐԱՆ
«Սոճուտ» հանգստյան տան ռեստորանը հյուրերին առաջարկում է երեքանգամյա սնունդ. նախաճաշը «շվեդական սեղանի» ձևով, իսկ ճաշը և ընթրիքը ըստ սեզոնային ճաշացուցակի՝ հյուրի ընտրությամբ: Մեզ մոտ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների հայտնի ճաշատեսակներ, ինչպես նաև շեֆ խոհարարի հեղինակային ուտեստներ, որոնք բավարարում են նույնիսկ ամենաքմահաճ այցելուների պահանջները: Փոքրիկ հյուրերի համար նախատեսված է մանկական մենյու: Ռեստորանում հնարավոր է կազմակերպել նաև հարսանյաց հանդեսներ և տոնական բանկետներ:

ԲԱՐ
Բարում կարող եք ուրախ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ, վայելել կոկտեյլների, թեյի և սուրճի բազմազան տեսակներ, համեղ աղանդեր և պաղպաղակ: Առաջարկվում է նաև ոգելից խմիչքների՝ ռոմի, վիսկիի, կոնյակի, օղու և գարեջրի լայն ընտրություն: Հատկապես հաճելի են ջերմ ամառային երեկոները մեր բարի գողտրիկ պատշգամբում։

ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԴԱՀԼԻՃ
«Սոճուտ» հանգստյան տանը ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն լիցքաթափվելու, այլև ստեղծագործելու և աշխատանքի վրա կենտրոնանալու համար։ Հյուրերի տրամադրության տակ է կոնֆերանսների դահլիճը՝ նախատեսված գիտաժողովների, գործնական հանդիպումների, կլոր սեղանի քննարկումների և կինո-մուլտֆիլմերի ցուցադրումների համար:

ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
Մեզ մոտ գործում է ժամանակակից շոգեբաղնիքը, որտեղ կարող եք ամբողջովին կտրվել առօրյա հոգսերից և լիցքաթափվել: Այն թույլ կտա ազատվել լարվածությունից՝ զգալով իսկական շոգեբաղնիքի կազդուրիչ ուժը և ստանալ էներգիայի և առույգության մեծ լիցք: Ժամանակակից կյանքի բարձր տեմպի պայմաններում շոգեբաղնիքը սթրեսի կանխարգելման լավագույն տարբերակներից է:

ՍՊՈՐՏ ԵՎ ԽԱՂԵՐ
Ձեր ընտանեկան հանգիստն ավելի լիակատար դարձնելու համար հանգստյան տան տարածքում կարող եք օգտվել վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտերից: Հյուրերի տրամադրության տակ են նաև սեղանի թենիսն ու բիլիարդը։ Պասիվ հանգստի սիրահարները կարող են շրջել տարածքում, զբաղվել իրենց նախընտրած սեղանի խաղերով (շախմատ, շաշկի և նարդի), ժամանակ անցկացնել բացօթյա զրուցարաններում և հիանալ գեղատեսիլ բնությամբ:



ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Վերականգնողական կենտրոնը բացվել է ի շնորհիվ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» ծրագրի դրամաշնորհի:
«Սոճուտ» հանգստյան տան վերականգնողական կենտրոնում մենք օգտագործում ենք բնության բուժական հատկությունները և բժշկության ձեռքբերումները միաժամանակ։
Մենք առաջարկում ենք վերականգնողական բուժման համալիր ծրագիր ժամանակակից ֆիզիոթերապևտիկ մեթոդներով.
- էլեկտրոթերապիա
- մագնիսոթերապիա
- լազերոթերապիա
- բուժում գերձայնային ալիքներով
- դարսոնվալ
- աերոիոնոթերապիա
- աերոֆիտոթերապիա
- հալոինհալյացիա (աղի քարանձավ սեղանի վրա)
- ինհալացիաների տարբեր տեսակներ
- բուժում ուլտրամուշակագույն ճառագայթներով:




ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում:
