դելյոիքս

Դելյուքս կարգի երեք համարները ընդարձակ սենյակներ են, ուր իրարից առանձնացված են երկտեղանոց մահճակալն ու հանգստյան գոտին: Սենյակները նախատեսված են 2 անձի համար, կա 2 լրացուցիչ մահճակալի հնարավորություն:

Հանգստյան գոտու բուխարին, հարմարավետ բազմոցն ու բազկաթոռները ստեղծում են հանգստի ջերմ ու հաճելի մթնոլորտ:

 

Երկտեղանոց մահճակալը ծածկված է ճերմակ ու նուրբ սպիտակեղենով:

Դելյուքս համարի ընդարձակ լոգասենյակում հյուրերին են սպասում բամբակյա սրբիչներ ու հիգիենայի պարագաներ։

 

Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:

հարմարություններ

- Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)

- Wi-Fi

- Բուխարի հյուրասենյակում

- Պատշգամբ

- Լոգարան

- Չհրկիզվող պահարան

- Սառնարան

- Բարի սեղան

- Վարսահարդարիչ

- Ներքին հեռախոս

- Ավտոկայանատեղի

Վճարովի ծառայություններ

- Լրացուցիչ մահճակալներ սենյակներում

- Լվացքի և արդուկի ծառայություն

- Բար

- Շոգեբաղնիք

- Բիլիարդ

- Կոնֆերանսների դահլիճ