ՍՏԱՆԴԱՐՏ

Ստանդարտ կարգի պատշգամբով 9 սենյակներն ունեն երկտեղանոց, իսկ 15-ը՝ առանձին երկու մեկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Այս սենյակնեը նախատեսված են 2 անձի համար և ունեն 1 լրացուցիչ մահճակալի հնարավորություն: Սենյակի լոգարանը՝ ցնցուղով, համալրված է բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:

 

Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ: 

հարմարություններ

- Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)

- Wi-Fi

- Պատշգամբ

- Լոգախցիկ

- Չհրկիզվող պահարան

- Սառնարան

- Վարսահարդարիչ

- Ներքին հեռախոս

- Ավտոկայանատեղ

Վճարովի ծառայություններ

- Լրացուցիչ մահճակալներ սենյակներում

- Լվացքի և արդուկի ծառայություն

- Բար

- Շոգեբաղնիք

- Բիլիարդ

- Կոնֆերանսների դահլիճ