ՍՏԱՆԴԱՐՏ ՍՈՒՊԵՐԻՈՐ

Հանգստյան տան ստանդարտ սուպերիոր կարգի 2 սենյակներն ունեն երկտեղանոց, իսկ 6-ը՝ առանձին 2 մեկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Նախատեսված են 2 անձի համար և ունեն 2 լրացուցիչ մահճակալի հնարավորություն: Բացառություն են կազմում չափերով փոքր՝ երկտեղանոց մահճակալով 3 ստանդարտ, առանց պատշգամբի սենյակները՝ նախատեսված միայն 2 անձի համար:

 

Բազկաթոռներն ու փոքրիկ սեղանը ստեղծում են կարդալու, հանգստանալու և մտերիմների շրջապատում կատարյալ հանգիստ վայելելու ջերմ ու հաճելի մթնոլորտ: Ստանդարտ սուպերիոր սենյակները համալրված են լոգախցիկով, բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:

 

Սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:

հարմարություններ

- Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)

- Wi-Fi

- Լոգախցիկ

- Չհրկիզվող պահարան

- Սառնարան

- Վարսահարդարիչ

- Ներքին հեռախոս

- Ավտոկայանատեղի

Վճարովի ծառայություններ

- Լրացուցիչ մահճակալներ սենյակներում

- Լվացքի և արդուկի ծառայություն

- Բար

- Շոգեբաղնիք

- Բիլիարդ

- Կոնֆերանսների դահլիճ