ԼՅՈՒՔՍ

Լյուքս կարգի 3 համարներն ունեն առանձին հյուրասենյակ և ննջասենյակ: Համարները նախատեսված են 2 անձի համար, կա լրացուցիչ 2 մահճակալի հնարավորություն:

Հյուրասենյակում բուխարու մոտ փոքրիկ սեղանի շուրջ գտնվող բազմոցն ու բազկաթոռները ստեղծում են հանգստի ջերմ ու հաճելի մթնոլորտ:

 

Ննջասենյակում երկտեղանոց մահճակալ է՝ նուրբ ու ճերմակ սպիտակեղենով, իսկ ընդարձակ լոգասենյակում հյուրերին են սպասում բամբակյա սրբիչներ ու հիգիենայի պարագաներ:

Լյուքս համարները համալրված են երկու հեռուստացույցով՝ մեկանան ամեն սենյակի համար, լրացուցիչ բացվող բազմոցով, հայելիով և հարդարման սեղանով:

 

Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:

հարմարություններ

- Հեռուստացույց ամեն սենյակում

(արբանյակային ալիքներ)

- Wi-Fi

- Բուխարի հյուրասենյակում

- Պատշգամբ

- Լոգարան

- Չհրկիզվող պահարան

- Սառնարան

- Բարի սեղան

- Էլեկտրական թեյնիկ

- Վարսահարդարիչ

- Ներքին հեռախոս

- Ավտոկայանատեղի

Վճարովի ծառայություններ

- Լրացուցիչ մահճակալներ սենյակներում

- Լվացքի և արդուկի ծառայություն

- Բար

- Շոգեբաղնիք

- Բիլիարդ

- Կոնֆերանսների դահլիճ